Անդրեա Չիստանա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բրեշիա | ||
Համար | 15 | ||
Պատանեկան կարիերա | |||
2014-2016 | Բրեշիա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա | Բրեշիա | 47 | (1) |
2016-2017 | → Սիլվերգե Մաձանո | 28 | (1) |
2018 | → Պրատո | 10 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անդրեա Չիստանա (իտալ.՝ Andrea Cistana, ապրիլի 1, 1997[1], Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրեշիայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեշիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիստանան Բրեշիայի ակադեմիայի սան է։ 2016-17 մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրեց Սերիա D-ում հանդես եկող Սիլվերգե Մաձանոյում[3]։ 2018 թվականի հունվարի 31-ին իտալացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Պրատոյին[4][5][6]։ Իր դեբյուտը Սերիա C-ում նշեց փետրվարի 18-ին՝ փոխարինման մտնելով Կարարեզեի դեմ խաղում[7]։ Պրատոյի կազմում Չիստանան անցկացրեց 10 հանդիպում։
2018-19 մրցաշրջանում Չիստանան վերադարձավ Բրեշիա՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին երկարաձգելով իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[8][9][10]։ Իր դեբյուտը Բրեշիայի կազմում նշեց սեպտեմբերի 15-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[11]։ 2018-19 մրցաշրջանում Չիստանան անցկացրեց 30 հանդիպում, իսկ Բրեշիան հաղթեց առաջնությունը[12][13]՝ տեղափոխվելով Սերիա A[14][15][16]։
Իր դեբյուտը Սերիա A-ում Չիստանան նշեց 2019 թվականի օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կալյարիի դեմ խաղում[17]։ Բրեշիայի կազմում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 15-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[18]։ 2020 թվականի հունվարի 5-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Լացիոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 40-րդ րոպեին[19][20]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի ազգային հավաքական Չիստանան առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի դեմ խաղերի համար[21][22][23], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[24][25]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[26]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սիլվերգե Մաձանո (վարձավճար) | 2016–17 | Սերիա D | 28 | 1 | — | — | 28 | 1 | ||||
Պրատո (վարձավճար) | 2017–18 | Սերիա C | 10 | 0 | 10 | 0 | ||||||
Բրեշիա | 2018–19 | Սերիա B | 30 | 0 | 0 | 0 | 30 | 0 | ||||
2019–20 | Սերիա A | 17 | 1 | 0 | 0 | 17 | 1 | |||||
Ընդհանուր | 47 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 47 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 85 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 85 | 2 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեշիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Italy - A. Cistana - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ NORZ. «Andrea Cistana - Carriera - stagioni, presenze, goal - TuttoCalciatori.Net - ✅». www.tuttocalciatori.net (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ www.sitolibero.com. «Ufficializzato il difensore Andrea Cistana». www.acprato.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Redazione. «CalcioBresciano - Andrea Cistana passa al Prato, in prestito fino a giugno». www.calciobresciano.it (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Brescia: arrivano Okwonkwo e Konstantinidis». Giornale di brescia (իտալերեն). 2018 թ․ փետրվարի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Carrarese Calcio 1908 - AC Prato, Feb 18, 2018 - Serie C - Girone A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Cistana rinnova sino al 2021». www.bresciacalcio.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «UFFICIALE: Brescia, rinnovo fino al 2021 per Cistana - TUTTOmercatoWEB.com». www.tuttomercatoweb.com (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «CALCIO, BRESCIA: CISTANA RINNOVA FINO AL 2021 - Sport - Repubblica.it». sport.repubblica.it (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Brescia Calcio - Delfino Pescara 1936, Sep 15, 2018 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ s.r.o, LiveSport. «Serie B 2018/2019 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Summary - Serie B - Italy - Results, fixtures, tables and news - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 14,0 14,1 «Brescia promoted to Serie A! | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia promoted to Serie A after 8-year wait». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia promoted to Serie A after eight-year absence». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Cagliari Calcio - Brescia Calcio, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia Calcio - Bologna FC 1909, Sep 15, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Brescia Calcio - SS Lazio, Jan 5, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Immobile nets 2 but Lazio win at Brescia blighted by racism». www.miamiherald.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy Name Experimental 29-Man Squad for Final Euro 2020 Qualifiers Against Bosnia & Armenia». 90min.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Italy, Mancini names 29-man squad: three big surprises». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Riccardo Orsolini, Gaetano Castrovilli and Andrea Cistana earn maiden Italy call-ups». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Armenia - Italy, Sep 5, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Finland - Italy, Sep 8, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Andrea Cistana». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիստանայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Չիստանան transfermarkt-ում
- Չիստանան soccerbase.com-ում
- Չիստանան WhoScored.com կայքում
- Չիստանան Բրեշիայի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-03-24 Wayback Machine
- Չիստանան Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-02-05 Wayback Machine
|